Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթներ սուրճի համար

Ջեռոցը տաքացնել 225 աստիճան: Փափկած, բայց ոչ հալեցրած մարգարինը շաքարի հետ հարել այնքան, որ դառնա փքուն զանգված: Ավելացնել սերուցքն ու ձուն: Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ, աստիճանաբար ավելացնել մարգարինի ու ձվի խառնուրդներին: Կստացվի ոչ շատ պինդ խմոր: Խմորը բաժանել երկու մասի, երշիկի ձև տալ, ամեն մեկը կտրել 15 մասի: Յուրաքանչյուր խմորի կտորին գնդիկի ձև տալ, շարել տապակի վրա: Թխել միջին ուժգնության կրակով մոտ 10 րոպե, մինչև թեթևակի կարմրելը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթներ սուրճի համար

մարգարին մարգարին 150 գրամ

շաքարավազ շաքարավազ 3 ճաշի գդալ

ձու ձու 1 հատ

սերուցք սերուցք 150 մլ

ալյուր ալյուր 350 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 990դրամ,
իսկ կալորիականությունը ` 135 կկալ