Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ «ընկույզ»

Ալյուրը, 100 գրամ մարգարինը, 100 գրամ կարագը խառնել, խմոր ստանալ: Կարագն ու մարգարինը պիտի նախապես փափկացնել: Խմորի մեջ գնդիկներ չպիտի մնան: Ձուն, մայոնեզն ու մի բաժակ շաքարավազը խառնել, մինչև շաքարը ձուլվի: Սոդան քացախին խառնել, լցնել խմորի վրա: Այդ ամենը միասին հունցել: Խմորի փոքրիկ գնդիկները դնել հատուկ ընկույզի կաղապարի մեջ, սեղմել և թխել: Դեռ խմորիկները չսառած` միջուկը դնել մեջը: Կարելի է միջուկին խառնել մանրացրած ընկույզ կամ թխվածքաբլիթ: Օրինակ, կարելի է իբրև միջուկ վերցնել երկու տուփ խտացրած կաթ` մեկը եփած, մյուսը` սովորական: Սովորական խտացրած կաթին փշրած թխվածքաբլիթ խառնել, որ ջրիկ չլինի: Եփած կաթին ընկույզ խառնել, կստացվեն երկու տեսակի ընկույզներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ «ընկույզ»

մարգարին մարգարին 100 գրամ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 3 հատ

մայոնեզ մայոնեզ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

սոդա սոդա 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1340դրամ,
իսկ կալորիականությունը ` 373 կկալ