Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ «թիթեռնիկ»

Ալյուրը մաղել սեղանի վրա, վրան փոս անել: Մարգարինը կտրատել մանր կտորների, ձեռքով տրորել այնքան ժամանակ, մինչև ստացվի յուղոտ փշրանքի պես զանգված: Օղին, աղը և ջուրը խառնել, լցնել ալյուրի վրա: Խառնել, կստացվի փափուկ խմոր: Փաթաթել տոպրակի մեջ և մեկ ժամով դնել սառնարանի մեջ: Հանել, խմորը բացել, ծրարաձև ծածել, նորից դնել սառնարանի մեջ: Մեկ ժամ անց հանել, բացել գրտնակով, ուղղանկյունաձև կտրատել: Ամեն ուղղանկյունու մեջտեղից ոլորելով, տալ թիթեռնիկի ձև: Թիթեռնիկները շարել տապակի վրա, որին նախապես ալյուր է ցանված, թխել տաք ջեռոցում մինչև կարմրի: Թողնել հովանա, վրան շաքարի փոշի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ «թիթեռնիկ»

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

մարգարին մարգարին 250 գրամ

աղ աղ 1 թեյի գդալ

օղի օղի 1 ճաշի գդալ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 820դրամ,
իսկ կալորիականությունը ` 85 կկալ