Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ «հալվող ակնթարթ»

Ալյուրը մաղել, խառնել եգիպտացորենի օսլային, շաքարի փոշու, աղի հետ: Եթե օսլա չկա, կարելի է փոխարինել այն 1/4 բաժակ աղացած նուշով: Թասի մեջ ձուն հարել, ավելացնել վանիլը, խառնել: Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել, ավեացնել նարնջի աղացած կեղևը, խառնել: Կարելի է կեղևը չօգտագործել: Կարագը խառնել ալյուրի խառնուրդին, խառնել, մինչև միատարր դառնա: Ավելացնել ձուն, խառնել: Տոպրակով փաթաթել, երկու ժամով դնել սառնարանի մեջ: Փոքր կտրոներ պոկելով`  3-4 սանտիմետրանոց գնդիկներ անել, շարել յուղաթղթով ծածկած տապակի վրա, թողնել արանքներ, քանի որ խմորը հալվում է:  Պատառաքաղը մտցնել ալյուրի մեջ, նախշեր անել թխվածքաբլիթների վրա, կամ մի ուղղությամբ, կամ խաչաձև: Թխել  180 աստիճանում մոտ 12 րոպե: Երբ խմորը դառնա բաց կրեմագույն և հեշտ պոկվի թղթից, պատրաստ է: Թողնել հովանա ցանցի վրա: Պահել լավ փակվող ամանի մեջ, որ խոնավություն չկլանի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ «հալվող ակնթարթ»

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

օսլա օսլա 0.5 թեյի բաժակ

շաքարի փոշի շաքարի փոշի 0.5 թեյի բաժակ

աղ աղ 1 պտղունց

կարագ կարագ 150 գրամ

նարինջ նարինջ 1 հատ

ձու ձու 1 հատ

վանիլ վանիլ 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 840դրամ,
իսկ կալորիականությունը ` 138 կկալ