Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ «ձմերոիկ»

Կարագը լավ հարել, որ կրեմանման զանգված դառնա, ավելացնել ձուն, աղը , վանիլինը , կրկին խառնել: Ավելացնել ալյուրն ու խմորիչը, գդալով խառնել, ապա հունցել էլաստիկ խմոր: Խմորը երեք գունդ անել` մեծ, միջին, փոքր: Մեծը ներկել կարմիր, փոքրը կանաչ, իսկ միջինը ներկել պետք չէ: Սպիտակ խմորը բացել ուղղանկյուն  22х9 սմ չափով: Կարմիր խմորը գլանակ անել 22 սմ երկարությամբ և սպիտակ խմորով այն փաթաթել: Կանաչ խմորը ուղղանկյուն բացել, նրա մեջ փաթաթել սպիտակն ու կարմիրը: Տոպրակի մեջ դնել, թողնել ողջ գիշերվա ընթացքում սառնարանի մեջ: Մյուս օրը ռուլետը կտրատել կես սանտիմետր հաստությամբ շերտերի: Շարել յուղաթղթի վրա, ամեն շերտի մեջ չամիչ կամ շոկոլադե գնդիկներ խրել:  Թխել 180 աստիճանում  10 րոպե: Հանելուց անմիջապես հետո կիսել, քանի դեռ խմորը փափուկ է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ «ձմերոիկ»

շաքարավազ շաքարավազ 120 գրամ

կարագ կարագ 150 գրամ

ձու ձու 1 հատ

ալյուր ալյուր 270 գրամ

խմորիչ խմորիչ 1 թեյի գդալ

աղ աղ

վանիլ վանիլ

չամիչ չամիչ

սննդային ներկեր սննդային ներկեր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 650դրամ,
իսկ կալորիականությունը ` 123 կկալ