Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածք «արքայախնձոր»

Ձուն հարել, խառնել շաքարավազը, դնել գոլորշու վրա: Երբ զանգվածը տաքանա մինչև 50 °C, վերցնել և խառնելով սառեցնել մինչև 18–20 °C: Զանգվածի ծավալը կմեծանա 2–3 անգամ: Ավելացնել ալյուրը, օսլան, խառնել, դարձնել միատարր: Խմորը լցնել տապակի մեջ, որը յուղված է, վրան ցանված է պաքսիմատ: Թխել ջեռոցում 35 րոպե 180–200 °C-ում: Թողնել սառչի, կլոր կտրատել 5 սմ տրամագծով և 0,6–0,8 սմ հաստությամբ օղակներով: Ամեն թխվածքաբլիթի համար հարկավոր է խմորի երկու օղակ: Միջուկի համար սերուցքը հարել շաքարավազի հետ: Ժելատինը գոլ ջրում լուծել, խառնել սերուցքին: Բիսկվիթի օղակին սերուցք քսել, վրան դնել արքայախնձորի մի օղակ, դնել մյուս խմորի օղակը, վրան և կողքերը զարդարել սերուցքով: Կոկոսի փաթիլներով ծածկել թխվածքը, ջեմով նախշել և անանասի կտորներ դնել վրան: Կարելի է զարդարել նաև այլ մրգերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածք «արքայախնձոր»

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

օսլա օսլա 2 ճաշի գդալ

ձու ձու 4 հատ

պաքսիմատ պաքսիմատ 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

միջուկ

սերուցք սերուցք 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

արքայախնձոր արքայախնձոր 1 հատ

ժելատին ժելատին 8 գրամ

կոկոսի փաթիլներ կոկոսի փաթիլներ

ջեմ ջեմ 2 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4020դրամ,
իսկ կալորիականությունը ` 86 կկալ