Պատրաստեք թխվածքաբլիթ «аrmmenu» հետևյալ բաղադրատոմսով
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «АRMMENU» շատ համեղ Թխվածքաբլիթ է:
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «АRMMENU» շատ համեղ Թխվածքաբլիթ է:
Ձուն հարել, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը: Հարել, մինչև ստացվի սպիտակ փրփրուն զանգված: Վանիլը խառնել ձվին: Կարագը նախապես հանել սառնարանից, թողնել փափկի, կտրատել, հարել ձվի խառնուրդի հետ: Երբ ստացվի միատարր զանգված, աստիճանաբար ավելացնել ալյուրը: Կստացվի փափուկ խմոր: Տապակին ալյուր ցանել: Խմորը երկու մասի բաժանել: Ձեռքով տափակեցնելով՝ խմորին հարթ ուղղանկյան ձև տալ: Պատառաքաղով նախշել, վրան հարած դեղնուց քսել: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում 20-30 րոպե: Հետո հանել, երկար ձողիկների բաժանել, շուռ տալ այնպես, որ սպիտակ կողմերը դեպի վերև նայեն, դնել ջեռոցի մեջ: Հինգ րոպե անց նորից հանել, շուռ տալ հակառակ կողմը, թողնել երկու րոպե: Հանել, թողնել հովանա, մատուցել թեյի հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info