Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ անակնկալով

Սալորաչիրը թրջել գոլ ջրով 30 րոպե: Ձուն հարել շաքարավազի հետ, մեղր լցնել, լավ խառնել: Ավելացնել կարագ, փխրեցուցիչ, խառնել: Զանգվածը կաթսայի մեջ լցնել ու ջրաբաղնիք դնել: Տաքացնել այնքան, մինչ զանգվածը 2 անգամ մեծանա: Կրակից վերցնել, հովացնել: Հետո ալյուր լցնել ու հունցել: Սալորաչիրի մեջ ընկույզ դնել: Խմորից գունդ սարքել, մեջտեղում սալորաչիր դնել: Գնդիկ սարքել ընկույզի չափ: Տապակի վրա շարել: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը 20 րոպե: Պատրաստի թխվածքաբլիթի վրա շոկոլադ լցնել: Հալել 5-7 գդալ մեղր: Մանր կտրատել 70-100գ ընկույզ: Թխվածքաբլիթը տաք մեղրի մեջ դնել, հետո ընկույզի մեջ թաթախել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ անակնկալով

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

մեղր մեղր 1 ճաշի գդալ

կարագ կարագ 50 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

ալյուր ալյուր 350 գրամ

սալորի չիր սալորի չիր

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 960դրամ,
իսկ կալորիականությունը ` 221 կկալ