Բաղադրատոմս
Թխվածք խողովակ
Պատրաստեք թխվածք խողովակ հետևյալ բաղադրատոմսով
Թխվածք խողովակ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել թխվածք խողովակ
Կաթսայի մեջ հարել ձուն 200 գ շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլին, խառնել, մինչև միատարր զանգված ստացվի: Ավելացնել ալյուրը, խառնել, լցնել կաթը, խմոր ստանալ: Տապակը ջեռոցում տաքացնել, գդալով դնել խմորից այնպես, որ բլիթներ ստացվեն: Թխել, մինչև բլիթների եզրերը կարմրեն: Հանել և մեկ-մեկ փաթաթել: Նուշը լցնել եռացած ջրի մեջ, կեղևը հանել, նուշը մանրացնել: Սերուցքը հարել, ավելացնել շաքարի փոշի և վանիլին: Սերուցքը լցնել խմորի խողովակի մեջ: Գլանակները շարել ափսեի մեջ, վրան շաքարի փոշի ցանել, իսկ սերուցքի վրա լցնել մանրացրած նուշ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածք խողովակ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 158 կկալ