Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռային թխվածքաբլիթ ՛՛ականջներ՛՛

Սառը կարագը կտրատել, ալյուրի ու փխրեցուցիչի հետ դնել բլենդերի հետ: Մանրացնել փշրունքը, ավելացնել կաթնաշոռ ու խմոր հունցել: Խմորը կլինի փափուկ ու էլաստիկ: Խմորից մի կտոր պոկել ու գրտնակել 0.5սմ հաստությամբ: Բաժակի օգնությամբ շրջանակներ կտրել: Շրջանակը թաթախել շաքարի փոշու մեջ՝ մի կողմից: Ծալել շրջանակը ու նորից մի կողմից թաթախել շաքարի փոշու մեջ: Նորից կրկնել այդ գործողությունը: Թխվածքաբլիթները շարել տապակի մեջ՝ շաքարային մասը դեպի վեր: Թխել 15-20 րոպե 180 աստիճան ջերմաստճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռային թխվածքաբլիթ ՛՛ականջներ՛՛

կաթնաշոռ կաթնաշոռ 360 գրամ

կարագ կարագ 200 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 2.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1600դրամ,
իսկ կալորիականությունը ` 78 կկալ