Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել «թմբլիկ» թխվածքաբլիթներ

Այս խմորը կարելի է նաև օգտագործել կարկանդակներ, բուլկի, բլիթներ թխելու համար: Այն կարող եք նախապես պատրաստել և պահել սառնարանում: Խմորը երկար հունցելու կարիք չկա, պետք է խառնել բաղադրիչները և վերջ:
Մարգարինը հալեցնել, ավելացնել կաթը, շաքարավազը, աղն ու ալյուրը: Խմորիչը նախապես խառնել ալյուրին: Կստացվի փափուկ խմոր: Եթե կպչում է ձեռքերին, մի փոքր ալյուր ավելացնել, հունցել: Խմորը գունդ անել, դնել տոպրակի մեջ, կապել այնպես, որ տոպրակի մեջ օդ մնա և դնել սառնարանի մեջ: Պատրաստել բուլկիներ` խմորը հանգույցի պես կապելով: Վրան ձեթ քսել, շաքարավազ ցանել: Թողնել կես ժամ այդպես հանգստանա, հետո դնել 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ 30-40 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք «թմբլիկ» թխվածքաբլիթներ

մարգարին մարգարին 200 գրամ

խմորիչ խմորիչ 10 գրամ

կաթ կաթ 1.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1.5 ճաշի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 800 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 750դրամ,
իսկ կալորիականությունը ` 111 կկալ