Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սուրբ ծննդյան կեքսեր

Պատրաստել խմորը: Մանդարինները մաքրել, մասերի բաժանել, հանել թաղանթն ու կտրատել: Կարագը շաքարավազի հետ հարել: Ձու ավելացնել, խառնել:Մանդարիններ լցնել, խառնել: Լցնել փխրեցուցիչ ու ալյուր, ոչ թանձր խմոր հունցել: Խմորը դնել կաղապարների մեջ, դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը: Թխել 20-25 րոպե: Պատրաստել կրեմը: Շաքարավազի վրա ջուր լցնել, եփել միջին կրակի վրա մինչ գնդիկները կորչեն: Որպեսզի գնդիկները հալվեն սառը ջրի մեջ օշարակ լցնել: Եթե օշարակից գնդիկ ստացվի, ապա այն պատրաստ է: Սպիտակուցը փրփրփեցնել: Որպեսզի սպիտակուցը լավ հարվի, կարելի է մի քիչ աղ ավելացնել:Սպիտակուցի մեջ բարակ շիթով տաք օշարակ լցնել, հարել 10-15 րոպե: Ավելացնել լիմոնաթթու, հարել 5 րոպե: Հովացած կեքսերի վրա կրեմ դնել: Ցանկության դեպքում, կարելի է կեքսերը շաքարի փոշիով զարդարել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սուրբ ծննդյան կեքսեր

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

կարագ կարագ 150 գրամ

ձու ձու 3 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

ալյուր ալյուր 250 գրամ

մանդարին մանդարին 6 հատ

կրեմ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ջուր ջուր 50 մլ

սպիտակուց սպիտակուց 2 հատ

կիտրոնի աղ կիտրոնի աղ 0.5 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 170դրամ,
իսկ կալորիականությունը ` 111 կկալ