Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ստրասբուրգյան կարկանդակ սալորով

Սալորը 2 մասի բաժանել, հանել կորիզները: Փափկեցրած կարագը խառնել շաքարավազի հետ: Ավելացնել ձու, խառնել: Ալյուր լցնել ու փխրեցուցիչ, խմոր հունցել: Խմորը դնել տոպրակի մեջ ու դնել սառնարան 1 ժամով: 1 ժամ հետո խմորը հանել սառնարանից ու դնել տապակի մեջ, կողքերը ճմրտել, շարել սալորները: Լցնել շաքարի փոշի ու 1թ/գ դարչին: Պատրաստում ենք միջուկը. դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնել, սպիտակուցները դնել սառնարան: Կաթնաշոռը խառնել շաքարավազի, թթվասերի, դեղնուցի հետ: Ավելացնել կիր ու 1թ/գ դարչին, խառնել: Սառը դեղնուցները հարել մինչ փրփրի: Ավելացնել թթվասերային կրեմին, խառնել: Կրեմը հավասար շերտով լցնել սալորի վրա: Թխել 40-45 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում: Կարկանդակը հովացնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ստրասբուրգյան կարկանդակ սալորով

սալոր սալոր 500 գրամ

ձու ձու 3 հատ

կարագ կարագ 150 գրամ

ալյուր ալյուր 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

օսլա օսլա 100 գրամ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

դարչին դարչին 2 թեյի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2010դրամ,
իսկ կալորիականությունը ` 439 կկալ