Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սպիտակ աղանդեր

Առաջին բաժակի մեջ 3թ/գդ. չոր դոնդող լցնել, վրան 8 ճ/գդ. եռացրած, սառեցրած ջուր լցնել: Երկրորդ բաժանի մեջ 2թ/գդ. դոնդող լցնել և 5 ճ/գդ. սառը ջուր լցնել մի կողմ դենլ: Կաղապարի մեջ ալյումինաթուղթ փռել, չորաբլիթ դասավորել մեկ շերտով: Ձվերի դեղնուցները առանձնացնել: Դեղնուցները 1 բաժակ շաքարավազի հետ խառնել, մինչև զանգվածը սպիտակի, ավելացնել փափուկ կարագը միասին լավ խառնել, որից հետո ավելացնել շատ լավ տրորած կաթնաշոռը: Առաջին բաժակի դոնդողը հալեցնել, լցնել այս զանգված մեջ, միասին հարել, զանգվածը տեղավորել կաղապարի մեջ, հարթեցնել և 15 րոպեով դնել սառցախցիկը: Ձվի սպիտակուցները հարել մոտ 1 բաժակ շաքարավազի հետ, հետո ավելացնել երկրորդ բաժակի դոնդողը, խառնել: Բանանը կլպետ, կտրատել: Կաղապարը սառցախցիկից հանել, սառած զանգվածի վրա բանանի մեկ շերտ շարել, լցնել սպիտակուցի զանգվածը հարթեցնել և կրկին դնել սառցախցիկը սառելու: Զառդարել քերած չորաբլիթով կամ շոկոլադով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպիտակ աղանդեր

կաթնաշոռ կաթնաշոռ 400 գրամ

դոնդող դոնդող 5 թեյի գդալ

ձու ձու 5 հատ

շաքարավազ շաքարավազ 400 գրամ

կարագ կարագ 200 գրամ

վանիլ վանիլ

բանան բանան 3 հատ

չորաբլիթ չորաբլիթ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2960դրամ,
իսկ կալորիականությունը ` 556 կկալ