Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սոխով ֆրանսիական կարկանդակ

Խաշած կարտոֆիլը քերիչով անցկացնել: Խառնել ալյուրի և մարգարինի հետ: Զանգվածը տրորել, ավելացնել ջուր և արագ խմոր հունցել: Մեկ ժամ դնել սառնարանի մեջ: Սոխը օղակ-օղակ կտրատել,  տապակել անընդհատ խառնելով, թողնել սառչի: Խմորը բացել, դնել յուղած տապակի մեջ: Խմորը մի քանի տեղ ծակծկել և դնել սառնարանը 15 րոպե: Կարկանդակի ներքևի շերտը թխել տասը րոպե 200°С-ում: Ձուն կաթի հետ հարել, ավելացնել քերած պանիր, սոխ, աղ ցանել: Թխված խմորի վրա լցնել միջուկը: Ձուկը և ձիթապտուղները կես-կես անել, շարել միջուկի վրա: Թխել 25 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սոխով ֆրանսիական կարկանդակ

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

ալյուր ալյուր 225 գրամ

մարգարին մարգարին 50 գրամ

ջուր ջուր 1 ճաշի գդալ

միջուկ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

ձու ձու 3 հատ

կաթ կաթ 300 գրամ

ձիթապտուղ ձիթապտուղ 100 գրամ

ապխտած ծովատառեխ ապխտած ծովատառեխ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 870դրամ,
իսկ կալորիականությունը ` 378 կկալ