Բաղադրատոմս
Շոկոլադով և կիտրոնով մադլեններ
Պատրաստեք շոկոլադով և կիտրոնով մադլեններ հետևյալ բաղադրատոմսով
Շոկոլադով և կիտրոնով մադլեններ Ֆրանսիական Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել շոկոլադով և կիտրոնով մադլեններ
Ալյուրը մաղել թասի մեջ, խառնել կակաոն, փխրեցուցիչը: Առանձին ամանում խառնել աղն ու շաքարը: Մեկ քառորդ կիտրոնի կեղևը քերիչով անցկացնել, խառնել շաքարավազին: Ստացվում է թաց և հատիկավոր զանգված: Ձուն թեթևակի հարել, խառնել շաքարավազին: Կարագը հարել, ավելացնել ձվի զանգվածը, խառնել, մինչև ձուլվի: Ավելացնել կակաոյով ալյուրը և լավ խառնել: Ամանը փակել և գիշերը թողնել սառնարանում: Հաջորդ օրը ջեռոցը տաքացնել 220°C: Մադլենների կաղապարները սովորաբար ունենում են ծովային խեցիների ձև: Յուղել կաղապարները և ալյուր ցանել: Խմորը լցնել, թխել կիսաբաց ջեռոցում: Դռան արանքում դնել փայտե գդալ և թխել 13-15 րոպե: Հանել, սառեցնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադով և կիտրոնով մադլեններ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
870դրամ,
իսկ կալորիականությունը ` 197 կկալ