Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադե կեքս բաժակի մեջ

Այս կեքսերի համար որպես կաղապար կարող է ծառայել հրակայուն թեյի բաժակը կամ սուֆլեի ամանը: Բաժակի պատերը յուղել, ալյուր ցանել: Շոկոլադը մանրացնել, գոլորշու վրա հալեցնել: Կարագը, շաքարավազը, աղը լավ հարել, մեկ առ մեկ ավելացնել ձվերը: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչին, կակաոյին և հովացած շոկոլադին: Խառնել ձվով զանգվածին: Խմորը լցնել բաժակների մեջ ոչ լիքը` 2/3-ով: Թխել տաք ջեռոցում 20 րոպե: Երբ կեքսերը սառչեն, դանակով պոկել բաժակից, հանել: Մատուցել ցանկացած կոնֆիտյուրի հետ կամ կեքսերը կիսել և որպես կրեմ քսել կիսած կեքսի վրա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադե կեքս բաժակի մեջ

շոկոլադ շոկոլադ 200 գրամ

կարագ կարագ 200 գրամ

աղ աղ 1 պտղունց

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ձու ձու 5 հատ

ալյուր ալյուր 200 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

կակաո կակաո 30 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1820դրամ,
իսկ կալորիականությունը ` 486 կկալ