Շարլոտկա. խնձորով դասական թխվածք
Պատրաստեք շարլոտկա. խնձորով դասական թխվածք հետևյալ բաղադրատոմսով
Շարլոտկա. խնձորով դասական թխվածք շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Շարլոտկան խնձորով թխվածքի դասական տարբերակն է, որի պատրաստման համար շատ քիչ բան է հարկավոր: Որպեսզի վերջնական արդյունքը արդարացնի Ձեր սպասումները, պետք է ճիշտ հարել թխվածքի խմորն ու շատ խնձոր դնել:

Ինչպես պատրաստել շարլոտկա. խնձորով դասական թխվածք
Թխելու համար նախատեսված կաթսայում ստվարաթուղթ դրեք: Կտրեք ավելորդ անկյուններն այնպես, որ միայն կաթսայի հատակին լինի թուղթը: Իսկ կաթսայի կողքերին քսեք կարագ և մի փոքր մաննի շաղ տվեք: Մաքրեք խնձորի կեղևն ու միջուկը, կտրեք բարակ շերտերով և դրեք կաթսայի մեջ երեք շերտով: Ձուն հարեք հարիչով մոտ մեկ րոպե' աստիճանաբար ուժեղացնելով հարիչի հզորությունը: Ավելացրեք շաքարավազ և շարունակեք հարել մոտ 1 րոպե: Այնուհետև ավելացրեք ալյուրն ու հարեք ևս 30 վայրկյան: Ստացված խմորը լցրեք կաթսայի մեջ այնպես, որ այն անցնի խնձորների բոլոր շերտերով: Դրեք նախապես 180˚ տաքացրած ջեռոցի մեջ 20 րոպեով: Երբ թխվածքի վերևի մասը մի փոքր կարմրի, ջեռոցը դրեք այնպիսի կարգավորման վրա, որ միայն ներքևի հատվածը տաքանա: 10 րոպեից իջեցրեք ջեռոցի ջերմաստիճանը 100˚-ի: Խորհուրդ է տրվում մատուցելուց առաջ ափսեի մեջ դնել նաև մի փոքր պաղպաղակ: Հիանալի համադրություն է: