Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սերկեվիլով կարկանդակ

Ջեռոցը տաքացնել 180°С: Պատրաստել միջուկը: Սերկևիլը մաքրել, միջին չափի խոր1անարդիկներով կտրատել: Թավայի մեջ կարագ հալեցնել, ավելացնել շաքարավազ, սերկևիլ, դարչին, խառնել, կափարիչը փակել: Եռացնել, ջերմաստիճանն իջեցնել, շոգեխաշել մոտ 15 րոպե: Ավելորդ հեղուկը կցամաքի, բայց միջուկը կմնա հյութեղ: Միջուկը թողնել հովանա: Խմորը բացել, օղակներով կտրատել: Կեքսի ամանները յուղել, դնել խմորները: Խմորի մեջ լցնել միջուկ: Բացել մնացած խմորը, «կափարիչներ» կտրատել, եզրերն ամրացնել: Կարկանդակների վրա խաչաձև կտրվածք անել, որ գոլորշին դուրս գա: Կարելի է վրան ձու քսել: Թխել 25-35 րոպե, մինչև կարմրի: Սառչելուց հետո վրան ցանել շաքարի փոշի, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սերկեվիլով կարկանդակ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 400 գրամ

սերկևիլ սերկևիլ 600 գրամ

կարագ կարագ 50 գրամ

շաքարավազ շաքարավազ 50 գրամ

դարչին դարչին

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 560դրամ,
իսկ կալորիականությունը ` 88 կկալ