Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սալորով տատեն-ֆրանսիական կարկանդակ

Սալորը լվանալ, չորացնել: 150 գրամ կարագ հալեցնել, 150 գրամ շաքարավազ լցնել, մեկ գդալ սալորի լիկյոր և խառնել: Շաքարը պետք է կարամելացվի, բայց չայրվի և չսևանա: Քաղցրաջրի մեջ դնել կիսած սալորները, կտրված մասը դեպի թավայի հատակը, մի քանի րոպե շոգեխաշել: Պատրաստել խմորը. 1,5 բաժակ կեֆիրը,  1 ձուն,  1 բաժակ շաքարավազը, սոդան, վանիլը, 1,5 բաժակ ալյուրը խառնել, լցնել սալորի վրա: Խմորի մակերեսը հարթեցնել, կես ժամ դնել 180-200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Կարկանդակը հանել, թողնել 20 րոպե, մինչև ավելորդ հեղուկը ներծծվի և շուռ տալ մեծ ափսեի մեջ: Մատուցել կաթի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորով տատեն-ֆրանսիական կարկանդակ

կեֆիր կեֆիր 1.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ջուր ջուր

վանիլ վանիլ

միջուկ

սալոր սալոր

կարագ կարագ 150 գրամ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

լիկյոր լիկյոր 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890դրամ,
իսկ կալորիականությունը ` 15 կկալ