Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել քաղցր երշիկ

Ցանկացած թխվածքաբլիթները և ընկույզը մանրացնել: Կակաոն խառնել շաքարավազի հետ, ավելացնել կաթը կամ սերուցքը, դնել կրակի վրա: Եռացնել խառնելով, վերցնել կրակից և թողնել սառչի: Ավելացնել մանր կտորներով կտրատած կարագը, լավ խառնել, կարելի է ավելացնել թխվածքաբլիթը` անընդհատ խառնելով, և ընկույզը: Խառնելուց հետո զանգվածը դնել փայլաթիթեղի վրա երշիկի նման, փաթաթել, կես ժամ դնել սառցախցիկի մեջ: Կտրատել, մատուցել թեյի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք քաղցր երշիկ

կակաո կակաո 30 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կարագ կարագ 200 գրամ

թխվածքաբլիթ թխվածքաբլիթ

կաթ կաթ 5 ճաշի գդալ

ընկույզ ընկույզ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1560դրամ,
իսկ կալորիականությունը ` 73 կկալ