Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել փխրաբլիթ

Սպիտակուցը դեղնուցից առանձնացնել, լցնել չոր ամանների մեջ: Դեղնուցը հարել, ավելացնել շաքարի փոշին: Հարում ենք այնքան, որ ստացվի բաց դեղին կրեմանման զանգված: Դեղնուցին ավելացնել ամբողջ ալյուրը և խառնել: Սպիտակուցը հարել մինչև անշարժ փրփուր դառնա և խառնել: Հրուշակեղենի տոպրակով խմորը երկարավուն բլիթներով դնել յուղած և յուղաթղթով ծածկած տապակի վրա: Վրան շաքարի փոշի ցանել: Սպասել, որ այն ներծծվի: Թխել 180-200 աստիճանի տակ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք փխրաբլիթ

ձու ձու 3 հատ

ալյուր ալյուր 75 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 75 գրամ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 300դրամ,
իսկ կալորիականությունը ` 286 կկալ