Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել փշրունքապատ բուլկիներ

Գոլ կաթին խառնել 1 թ. գդ. խմորիչ և նույնքան շաքարավազ: Ավելացնել  2-3 ճ.գդ. ալյուր, խառնել, թողնել: Մարգարինը հալեցնել: Ավելացնել 1 հատ ձու, շաքարավազ, վանիլ, աղ, բուսայուղ: Բոլորը խառնել, վրան լցնել թթխմորը: Ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Թողնել 1-1,5 ժամ: Երբ խմորը «հասնի», բաժանել 11-12 գնդի: Ամեն խմոր բացել և մեջը դնել ոչ լիքը գդալ միջուկ: Եզրերը լավ փակել, կլորացնել: Միջուկը կարող է լիներ ցանկացած մուրաբա: Տապակը յուղել, բուլկիները շարել կարը դեպի ներքև, իրարից հեռավորություն թողնել: Թողնել 20 րոպե, որ բարձրանա: Վրան քսել հարած ձու: Փշրանքի կարագը, ալյուրը, շաքարավազը ձեռքով լավ տրորել, որ համասեռ փշուրներ ստացվեն: Ցանել բուլկիների վրա: Թխել մինչև ոսկեգույն դառնան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք փշրունքապատ բուլկիներ

կաթ կաթ 200 տուփ

մարգարին մարգարին 50 գրամ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար

խմորիչ խմորիչ 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 2.5 թեյի բաժակ

աղ աղ 0.5 թեյի գդալ

մուրաբա մուրաբա

վերին շերտ

կարագ կարագ 50 գրամ

ալյուր ալյուր 3 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 210դրամ,
իսկ կալորիականությունը ` 17 կկալ