Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ռոլլ-մաֆֆին դարչինով

Դարչինը խառնել 2/3 բաժակ շաքարավազի հետ: Խառնել ձուն, ½ բաժակ շաքարավազ, փխրեցուցիչ, աղ, վանիլին: Ավելացնել թթվասեր: Աստիճանաբար ավելացնել ալյուր, երբ արդեն դժվար կլինի հունցել, դնել հարթության վրա ու շարունակել հունցել ձեռքերով: Խմորը գրտնակել 1սմ հաստությամբ: Քսել փափկեցրած սերուցքային կարագ, լցնել շաքարավազով դարչին: Ռուլետի նման փաթաթել, մանր ռուլետների բաժանել: Կեքսի ձևակների մեջ դնել: Թխել 30-40 րոպե 180 աստիճանում: Ցանկության դեպքում կարելի է գլազուր պատրաստել՝ խառնել շաքարի փոշին կաթի հետ: Մաֆֆինները զարդարել գլազուրով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ռոլլ-մաֆֆին դարչինով

ձու ձու 1 հատ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

վանիլ վանիլ 0.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 3.5 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

դարչին դարչին 1 թեյի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի 1 թեյի բաժակ

կաթ կաթ 50 մլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1460դրամ,
իսկ կալորիականությունը ` 264 կկալ