Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել փափուկ թխվածքաբլիթ

Կես լիտրանոց բանկայի մեջ լցնել 2/3 մաս կաթ: Ավելացնել ձու, կարագ, բուսական յուղ, շաքարավազ, մի պտղունց աղ: Բանկայի մնացած մասն էլ լցնել կաթով: Բանկայի պարունակությունը լցնել կաթսայի մեջ ու դնել ցածր կրակին՝ անընդհատ խառնելով, որպեսզի կարագը ու շաքարավազը ամբողջությամբ հալվեն: Կաթը պետք է լինի գոլ, ավելացնել խմորիչ: Աստիճանաբար լցնել ալյուրը՝ խմորը ձեռքով հունցելով: Խմորը լավ հունցել, այն չպետք է կպչուն լինի, պետք է ձեռքերից պոկվի: Կաթսան ծածկել ու դնել տաք տեղ: Խմորը թողնել, որ բարձրանա, հետո պետք է մի անգամ էլ հունցել, որ 2 անգամ մեծանա: Երբ խմորը 3 անգամ բարձրանա, դնել լավ յուղած տապակի մեջ: Ոչ մեծ կտորներ կտրել ու դրանից գնդիկներ սարքել: Գնդիկը բարակեցնել, դնել նրա վրա մի կտոր կարագ ու շաքար ցանել: Այն ռուլետի նման փաթաթել, ծայրերը ամրացնել: Մյուս կողմից կտրվածք անել: Դնել տապակի մեջ, քսել ձու: Թխել 30-35 րոպե 180 աստիճան ջերմաստիճանու: Թխվելիս կարագը կհալչի, դրանից թխվածքաբլիթը ավելի համեղ կլինի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք փափուկ թխվածքաբլիթ

կաթ կաթ 0.5 մլ

ձու ձու 2 հատ

ձեթ ձեթ

չամիչ չամիչ 300 գրամ

խմորիչ խմորիչ 11 գրամ

կարագ կարագ 250 գրամ

ալյուր ալյուր 1 կգ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2360դրամ,
իսկ կալորիականությունը ` 301 կկալ