Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարկանդակ սալորով

Սալորը լվանալ, բաժանել 2 մասի ու հանել կորիզները: Պատրաստում ենք հիմքը. ձուն, շաքարավազը, վանիլային շաքարը հարել: Ավելացնել փափկեցրած սերուցքային կարագը, հարել: Ավելացնել փխրեցուցիչը, սոդան, ալյուրը, խառնել: Պետք է նուրբ ու թանձր զանգված ստացվի: Խմորը հավասար լցնել տապակի մեջ: Շարել կիսած սալորները: Թխել 40-45 րոպե 180 աստիճանում: Պատրաստի տաք կարկանդակի վրա լցնել շաքարի փոշի: Թողնել կարկանդակը հովանա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարկանդակ սալորով

սալոր սալոր 300 գրամ

ձու ձու 3 հատ

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

ալյուր ալյուր 250 գրամ

սոդա սոդա 1 թեյի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի

վանիլային շաքար վանիլային շաքար

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1030դրամ,
իսկ կալորիականությունը ` 314 կկալ