Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խնձորով կարկանդակ

Սառը կարագը մասերի բաժանել ու դնել ալյուրի հետ բլենդերի մեջ: Մանրացնել մինչ փշրունքներ առաջանան: Ավելացնել ձուն ու ալյուրով հարթության վրա խմոր հունցել: Խմորը չպետք է կպչուն լինի, կարող է ավելի շատ ալյուր պետք գալ: Խմորից գնդիկներ սարքել ու 30 րոպեով դնել սառնարան: Խնձորների կլեպը մաքրել, բաժանել մասերի, հանել միջուկը: Պատրաստում ենք միջուկը. ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասեր, ալյուր, վանիլային շաքար: Խմորը հանել սառնարանից, դնել ձևակների մեջ: Խնձորը շարել տապակի մեջ: Լցնել թթվասերային կրեմ: Թխել 40 րոպե 180 աստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով կարկանդակ

խնձոր խնձոր 1 կգ

ձու ձու 3 հատ

կարագ կարագ 150 գրամ

ալյուր ալյուր 150 գրամ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1520դրամ,
իսկ կալորիականությունը ` 448 կկալ