Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ ՛՛սրտիկներ՛՛

Փափկեցրած կարագին ավելացնել աղ, շաքարի փոշի, վանիլային շաքար ու հարել հարիչով, որպեսզի զանգնածը կրեմագույն դառնա: Ավելացնել ալյուր, խմոր հունցել: Խմորին տալ գնդիկի տեսք ու փաթաթել սննդային տոպրակի մեջ, 1 ժամով դնել սառնարան: Թղթից սրտիկ կտրել: Խմորը հանել սառնարանից, մի կտոր պոկել ու ալյուրով հարթության վրա գրտնակել 3-5 մմ հաստությոմբ: Թխվածքաբլիթը դնել տապակի մեջ, թխել 7-10 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում, մինչ կկարմրեն: Ուշադիր եղեք, որպեսզի չայրվեն: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, հովացնել: Թխվածքաբլիթը հանել ջեռոցից, հովացնել: Գդալի օգնությամբ թխվածքաբլիթի կեսին շոկոլադ քսել: Թխվածքաբլիթը դնել սառնարան, որպեսզի այն հովանա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ ՛՛սրտիկներ՛՛

կարագ կարագ 200 գրամ

ալյուր ալյուր 7 ճաշի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի 70 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 թեյի գդալ

շոկոլադ շոկոլադ 200 գրամ

աղ աղ 1 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1350դրամ,
իսկ կալորիականությունը ` 58 կկալ