Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ ՛՛դեղձ՛՛

Փափկեցրած սերուցքային կարագը խառնել ձվի ու շաքարավազի հետ, ավելացնել թթվասեր, խառնել: Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խմոր հունցել: խմորը դնել տոպրակի մեջ ու դնել սառնարան 20 րոպեով: Խմորը բաժանել ոչ մեծ գնդիկների՝ ընկույզի չափ, շարել տապակի մեջ: Ջեռոցը տաքացնել 200 աստիճանի 10-12 րոպե: Պատրաստի թխվածքաբլիթը հովացնել: Յուրաքանչյուրի միջուկը հանել: Խտացրած կաթը խառնել հանած միջուկի հետ , սկզբից մանրացնել դանակով կամ բլենդերով: Յուրաքանչյուր մասի մեջ խտացրած կաթով միջուկ դնել, կողքերին քսել, մեջտեղում դնել ընկույզ: Առանձին մասերը կպցնել իրար: Դեղձի վրա գազարի ու բազուկի հյութ քսել ու շաքարի մեջ թաթախել բոլոր կողմերից: Պատրաստի դեղձերը զարդարել անանուխի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ ՛՛դեղձ՛՛

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 2.5 թեյի բաժակ

սոդա սոդա 1 թեյի գդալ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 հատ

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1370դրամ,
իսկ կալորիականությունը ` 401 կկալ