Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ գարեջրով

Այլուրը հարթ մակերեսի վրա լցնել: Սառը կարագը մանր կտորների բաժանել: Դանակով մանրեցնել կարագը, խառնել ալյուրի հետ: Զանգվածը պետք է հացի փշրունքներ հիշեցնի: Զանգվածը դնել խորը բաժակի մեջ, ավելացնել գարեջուր: Խմոր հունցել: Խմորը կլինի փափուկ, թանձր ու ձեռքերին չի կպչի: Խմորից գնդիկ սարքել, փաթաթել սննդային տոպրակի մեջ ու 1 ժամով դնել սառնարան: Խմորը սառնարանից հանել, մի կտոր պոկել, գրտնակել 5մմ հաստությամբ: Ֆորմաների օգնությամբ պատկերներ հանել, մի կողմը թաթախել շաքարի փոշու մեջ: Ջեռոցը տաքացնել մինչ 200 աստիճան: Շաքարի փոշու մասը դեպի վեր շարել թխվածքաբլիթները տապակի մեջ մինչև կարմրեն: Ուշադիր եղեք, որ չվառվեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թխվածքաբլիթ գարեջրով

կարագ կարագ 200 գրամ

գարեջուր գարեջուր 0.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 550դրամ,
իսկ կալորիականությունը ` 17 կկալ