Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պարուրաձեվ բուլկիներ

Խմորիչը խառնել 1 թ. գդ. շաքարավազին և 5 ճ. գդ. գոլ ջրին: Թողնել բարձրանա: Կարագը խառնել շաքարավազին: Ավելացնել ձուն, հարել: Խառնել խմորիչին, ավելացնել ալյուր և խմոր հունցել: Մաքուր մարլյան երեք շերտ ծալել, խմորը կապել նրա մեջ, գցել սառը ջրով լի կաթսայի մեջ: Մոտ մեկ ժամ անց խմորը ջրի երես կբարձրանա: Հանել, կիսել, ամեն գունդը կլոր բացել: Բացած խմորին շաքարավազ ցանել: Ապա փաթաթել ռուլետի նման: Ստացված գլանակը կտրել 1-1.5 սմ հաստության շերտերի: Եթե շերտերը բարակ կտրվեն, թխվածքը խրթխրթան կստացվի, եթե հաստ կտրեք, բուլկիները փափուկ կլինեն: Տապակը յուղաթղթով ծածկել, շարել բուլկիները: Վրան քսել մի փոքր շաքարավազի հետ հարած սպիտակուց: Թխել 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պարուրաձեվ բուլկիներ

խմորիչ խմորիչ 10 գրամ

կարագ կարագ 200 գրամ

ձու ձու 5 հատ

ալյուր ալյուր 700 գրամ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1200դրամ,
իսկ կալորիականությունը ` 529 կկալ