Բաղադրատոմս
Պանրով կիֆլե
Պատրաստեք պանրով կիֆլե հետևյալ բաղադրատոմսով
Պանրով կիֆլե շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Մանկական սնունդ սեղաններին:
Սա բլիթներ թխելու հեշտ տարբերակ է: Երեխաներն ու մեծերն այն շատ են սիրում:

Ինչպես պատրաստել պանրով կիֆլե
Խմորիչով պատրաստած շերտավոր խմորը հալեցնել: Պանիրը կտրատել: Խմորը գրտնակել ու ուղղանկյունների բաժանել 5*10սմ: Խմորի մի ծայրին դնել պանրի կտոր, մյուս ծայրին 3 կտրվածք անել: Կիֆլեն փաթաթել՝ սկսելով այն կողմից, որտեղ պանրի կտորն է: Շարել տապակի վրա, այլուր ցանել, այնպես դնել, որ կտրվածքը վերևի մասում լինի: Ձուն մի քիչ հարել ու քսել կիֆլեին: Թխել 15 րոպե 210 աստիճանում: Պատրաստի կիֆլեն շատ գեղեցիկ է ստացվում՝ շերտավոր ու համեղ, ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով կիֆլե
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
300դրամ,
իսկ կալորիականությունը ` 106 կկալ