Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով բուլկիներ

Կաթսայի մեջ դնել կարագը, աղն ու պղպեղը: Ավելացնել կաթը: Դնել կրակին և պահել վրան, մինչև կարագը հալվի: Եռալուն պես վերցնել և արագ խառնել ալյուրը: Կրկին դնել կրակին, անընդհատ խառնել, մինչև թույլ բովվածքի բույր տարածվի: Վերցնել կրակից, ավելացնել պանիրը քերած վիճակում, խառնել: Մի քիչ հովանալուց հետո մեկ-մեկ ավելացնել ձվերը: Յուրաքանչյուր ձուն կոտրելուց հետո խառնել, մինչև խմորը միատարր դառնա, հետո նոր կոտրել հաջորդը: Տապակին յուղաթուղթ դնել, թեյի գդալի օգնությամբ դնել խմորի գնդիկներ: Թխել 200 աստիճանում մոտ 12 րոպե: Հետո ջերմաստիճանն իջեցնել 180 աստիճան և թխել ևս 12-15 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով բուլկիներ

կաթ կաթ 200 մլ

կարագ կարագ 100 գրամ

ալյուր ալյուր 160 գրամ

աղ աղ 1 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 0.5 թեյի գդալ

ձու ձու 4 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 399 կկալ