Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել վարսակից թխվածքաբլիթ չամիչով

Սենյակային ջերմաստիճանում փափկեցրած կարագը հարել շաքարավազի հետ: Ավելացնել ձու, հարել: Լցնել ալյուր, վարսակի փաթիլներ, չամիչ, փխրեցուցիչ, այս ամենը լավ խառնել: Ծածկել թաղանթով, 20-30 րոպե դնել սառնարան: Տապակի վրա ջուր ցանել, դնել հատուկ թուղթ: Խմորից զգույշ մի կտոր պոկել, գնդիկ սարքել ընկույզից մեծ, հարթեցնել: Թխել 15-20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վարսակից թխվածքաբլիթ չամիչով

վարսակի փաթիլներ վարսակի փաթիլներ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ձու ձու 1 հատ

կարագ կարագ 100 գրամ

չամիչ չամիչ 50 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1090դրամ,
իսկ կալորիականությունը ` 154 կկալ