Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խտացրած կաթով ընկույզներ

Հալեցնել կարագը: Ձվերը հարել շաքարավազի հետ: Ավելացնել հալեցրած կարագը, խառնել: Սոդան խառնել քացախի հետ ու ավելացնել ձվային զանգվածը, խառնել: Ավելացնել ալյուր ու խմոր հունցել: Խմորը կլինի փափուկ ու առաձգական: Խմորից մի կտոր պոկել, գնդիկներ սարքել՝ ընկույզից փոքր: Ընկույզների ֆորմային բուսական յուղ քսել, տաքացնել կրակի վրա 2 կողմից: Շարել գնդիկներ, ֆորման փակել: Դնել կրակին, թխել մինչ կարմրի: Ֆորման շրջել ու թխել մյուս կողմից, մինչ ոսկեգույն դառնա: Ֆորման վերցնել կրակից, հանել ընկույզների կեսերը, հովացնել: Յուրաքանչյուր մասի մեջ լցնել խտացրած կաթ: Մասերը իրար կպցնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խտացրած կաթով ընկույզներ

ձու ձու 2 հատ

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 3.5 թեյի բաժակ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1590դրամ,
իսկ կալորիականությունը ` 395 կկալ