Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նշաբլիթ

Տաք ջրով կաթսայի մեջ լցնել շաքարավազը, խառնելով ավելացնել սպիտակուցները: Նուշը նախապես աղալ, ավելացնել զանգվածի վրա: Ստացված խառնուրդը 13-15 պահել կրակի վրա, անընդհատ խառնել, մինչև շաքարը լրիվ խառնվի: 40° տաքացված զարգվածը վերցնել կրակից, անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը: Այնուհետև թողնել սառչի մինչև սենյակային ջերմաստիճան: Հատուկ ներարկիչի կամ տոպրակի օգնությամբ 12 -15 մմ տրամագծով գնդիկներ անել և բլիթի ձև տալ: Բլիթները դնել յուղած, վրան ալյուր ցանած տապակի վրա: Թխելուց առաջ բլիթի մեջտեղում դնել մաքրած նուշ: Թխել 30 – 35 րոպե: Սառչելուց հետո (մինչև 35-40°) նշաբլիթի վրա լցնել օշարակը: Օշարակը ստանալու համար սոտեյնիկի մեջ լցնել ջուրը, վրան` շաքարավազը: Խառնել կրակի վրա, մինչև շաքարը հալչի: Անընդհատ խառնել, երբ օշարակը թանձրանա, վերցնել կրակից:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նշաբլիթ

ալյուր ալյուր 500 գրամ

նուշ նուշ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ

զարդարելու համար

նուշ նուշ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 480դրամ,
իսկ կալորիականությունը ` 16 կկալ