Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ընկույզով մեղրով թխվածքաբլիթ

Տապակին կարագ քսել, երկու շերտ ալյումինաթուղթ դնել, եզրերից քիչ ավել թողնել: Փայլաթիթեղը ևս յուղել: Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը և կտրատած կարագը խառնել: Ստացված խմորը նման է յուղոտ փշրանքի: Ավելացնել ձուն և խառնել: Խմորը տարածել տապակի վրա, թխել տաք ջեռոցում 15- 20 րոպե: Թողնել սառչի տապակի մեջ: Միջուկը պատրաստելու համար խառնել մեղրը, շաքարավազը, աղը, լցնել հինգլիտրանոց կաթսայի մեջ: Խառնելով եփել, անընդհատ խառնել, մինչև շաքարը խառնվի: Թողնել երկու րոպե եփվի առանց խառնելու: Ավելացնել կտրատած կարագը և սերուցքը: Խառնելով եփել մեկ րոպե: Կրակից վերցնել, խառնել ընկուզեղենի հետ: խառնուրդը լցնել խմորի վրա և համաչափ տարածել: Թխել այնքան, մինչև պղպջակներ առաջանան, մոտ քառորդ ժամ: Թողնել սառչի տապակի մեջ, զգուշորեն հանել, բռնելով փայլաթիթեղի եզրերից: Քառակուսի կտրատել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ընկույզով մեղրով թխվածքաբլիթ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

աղ աղ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 1 հատ

միջուկ

մեղր մեղր 0.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

աղ աղ

կարագ կարագ 3 ճաշի գդալ

սերուցք սերուցք 1 ճաշի գդալ

նուշ նուշ 0.5 սուրճի բաժակ

ընկույզ ընկույզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 470դրամ,
իսկ կալորիականությունը ` 6 կկալ