Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նարինջով կեքս

Նարնջի հյութը քամում ենք։ 3/4 բաժակ հյութ ստանալու համար մոտավորապես 2 հատ նարինջ է հարկավոր։ Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացում ենք մաղով և ավելացնում ենք աղը։ Շաքարավազը բուսայուղի հետ խառնում ենք և հարում մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը։ Այնուհետև լցնում ենք չոր խառնուրդն ու այդ ամբողջը թեթևակի հարում ենք։ Լցնում ենք ձևամանի մեջ և 35-40 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Այս բաղադրատոմսի մեջ շագանակագույն շաքարավազը կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել։ Իսկ ձևամանի մեջ անհրաժեշտ է յուղաթուղթ դնել, որպեսզի կեքսը հեշտ դուրս գա միջից և ձևամանին չկպչի։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարինջով կեքս

ալյուր ալյուր 200 գրամ

նարինջ նարինջ 3 հատ

ձեթ ձեթ 1/4 թեյի բաժակ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 0,5 թեյի բաժակ

օսլա օսլա 1 ճաշի գդալ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

աղ աղ 1 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1230դրամ,
իսկ կալորիականությունը ` 121 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5