Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մեղրաբլիթներ

Կաթսան դնել գոլորշու վրա, խառնել նրա մեջ մեղրն ու ջուրը: Տաքացնել, իսկ երբ փրփուր առաջանա, անջատել և քամիչով անցկացնել: Սառեցնել, արագ ալյուր խառնել, խմոր հունցել: Վերջում ավելացնել կարագ, մեկ ձու, սոդա, համեմունքներ: Լավ հունցել խմորը: Բացել մոտ մեկ սանտիմետր հաստությամբ, ուղղանկյուններ կտրել: Ուղղանկյան կեսին ջեմ քսել: Եզրերին հարած ձու քսել: Վրան ուրիշ ուղղանկյուն դնել, եզրերը փակել: Մեղրաբլիթները դնել 240 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Թողնել տասը րոպե: Հանել, մի թեթև սառեցնել, ծածկել շաքարի կամ շոկոլադի գլազուրով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեղրաբլիթներ

շաքարավազ շաքարավազ 75 գրամ

ալյուր ալյուր 250 գրամ

մեղր մեղր 75 գրամ

ձու ձու 2 հատ

կարագ կարագ 50 գրամ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

դարչին դարչին

մեխակ մեխակ

հիլ հիլ

ջեմ ջեմ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 225 կկալ