Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մեքսիկական կաթնային թխվածքաբլիթ

Ջեռոցը տաքացնել 175 աստիճան: Ջեռոցի տապակը յուղել: Ձվի դեղնուցները հարել 0,75 բաժակ շաքարավազի հետ մինչև սպիտակեն, ավելացնել կաթը, վանիլինը, ալյուրը, փխրեցուցիչը և խառնել: Սպիտակուցը հարել առանձին, ավելացնել մնացած շաքարավազը, զգուշորեն լցնել խմորի մեջ: Խմորը լցնել տապակի մեջ և թխել մոտ 45 րոպե: Խտացրած կաթը խառնել սերուցքի հետ, հասցնել եռման աստիճանի` անընդհատ խառնելով: Ավելացնել վանիլինը և վերցնել կրակից: Թողնել խմորը և օշարակը սառչեն: Օշարակը վրձնի օգնությամբ քսել խմորի վրա, թողնել, որ ներծծվի: Երբ լրիվ սառչի, կտրատել, զարդարել թթվասերով, հարած սերուցքով և հատապտուղներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեքսիկական կաթնային թխվածքաբլիթ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ձու ձու 5 հատ

կաթ կաթ 0.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

վանիլ վանիլ

խտացրած կաթ խտացրած կաթ 800 գրամ

սերուցք սերուցք 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1650դրամ,
իսկ կալորիականությունը ` 588 կկալ