Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կրուասաններ դասական

Ալյուրը մեծ ափսեի մեջ մաղել, բլրակի ձև տալ, մեջտեղում փոս անել: Մեկ ուրիշ ամանի մեջ խմորիչը լուծել 2-3 ճաշի գդալ տաք ջրի մեջ: Լուծված խմորիչը լցնել ալյուրի փոսիկի մեջ, խառնել մոտավորապես ալյուրի մեկ քառորդի հետ, գնդիկ անել: Գնդիկի վրա խաչաձև կտրվածք անել, դնել մեծ թասի մեջ, վրան տաք ջուր լցնել: Մնացած ալյուրի հետ խառնել աղ, շաքարավազ, կարագի կեսը, կաթը, հունցել: Տախտակի վրա ալյուր ցանել, խմորը հունցել այնքան, մինչև դառնա հարթ և առաձիգ: Երբ խմորագունդը ջրի մեջ երկու անգամ մեծանա, հանել այն, չորացնել և խառնել մնացած խմորին: Երբ լավ խառնվի, դնել հատակին ալյուր ցանած կաթսայի մեջ, վրան ծածկել և թողնել ողջ գիշեր սառը տեղում մնա: Ուղղանկյուն բացել, մտովի երեք մասի բաժանել և մեջտեղի մասում կարագ քսել: Երկու կողմից խմորի ծայրերը վրա բերել, ծրարաձև փակել: Շրջել 90 աստիճան և ծալված մասը դեպի վերև գրտնակել: Մեկ անգամ էլ ծրարաձև փակել, բացել: Մոտ քառորդ ժամ թողնել սառնարանում, կրկնել երեք անգամ: Բացել վերջին անգամ, խմորը երեք շերտի բաժանել, ամեն շերտը կտրատել` եռանկյունների բաժանելով: Եռանկյունները լայն մասից սկսելով փաթաթել, ծայրերը թեքել, որ կիսալուսնաձև ստացվի, շարել տապակի մեջ, որտեղ ալյուր է ցանված: Թխել 220 աստիճանի տակ 5 րոպե, հետո իջեցնել ջերմաստիճանը մնչև 200: Պատրաստի կրուասանները պետք է ծավալով մեծանան և ոսկեգույն երանգ ընդունեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրուասաններ դասական

ալյուր ալյուր 250 գրամ

խմորիչ խմորիչ 15 գրամ

աղ աղ 0.5 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

կարագ կարագ 100 գրամ

կաթ կաթ 3 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 470դրամ,
իսկ կալորիականությունը ` 43 կկալ