Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կրեմով չինական թխվածքաբլիթներ

Ալյուրը մաղել: Խառնել շաքարավազի հետ: Ավելացնել կարագը, ձեռքերով տրորել այնքան, որ ստացվեն փշուրներ: Ավելացնել ջուր, խմոր հունցել: Սեղանին ալյուր ցանել, հինգ րոպե հունցել, մինչև փափուկ խմոր դառնա: Դնել տոպրակի մեջ, սառնարանի մեջ դնել: Կրեմի համար ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կաթը, մշկընկույզը, նորից հարել: Խմորը բաժանել 15 մասի: Խմորները կլոր բացել, դնել կեքսի կաղապարների մեջ: Ամեն խմորի վրա լցնել կրեմ: Թխել 150 աստիճանում կես ժամ: Թխվածքաբլիթները  շարել ցանցի վրա, թողնել հովանան: Վրան մշկընկույզ ցանել: Մատուցել սերուցքի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրեմով չինական թխվածքաբլիթներ

ալյուր ալյուր 175 գրամ

շաքարավազ շաքարավազ 3 ճաշի գդալ

կարագ կարագ 60 գրամ

մարգարին մարգարին 25 գրամ

կրեմ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 60 գրամ

կաթ կաթ 175 մլ

մշընկույզ մշընկույզ 1 թեյի գդալ

սերուցք սերուցք

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 360դրամ,
իսկ կալորիականությունը ` 197 կկալ