Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կիտրոնով փքաբլիթներ

Խմորիչը կաթին խառնել, թողնել մնա տաք տեղում: Շաքարավազն ու աղը խառնել կաթին, ավելացնել հարած ձուն և մանր քերիչով անցկացրած կիտրոնի կեղևը: Ալյուրն ու կարագը խառնել, աստիճանաբար ավելացնել կաթնային խառնուրդը: Հունցել միատարր փափուկ խմոր: Խմորը ծածկել մաքուր սրբիչով և թողնել տաք տեղում: Հետո այն բարակ բացել և հատուկ գործիքով կամ բաժակով օղակներ կտրատել: Առատ բուսայուղ տաքացնել խորը կաթսայի մեջ, տապակել փքաբլիթները մինչև կարմրելը: Մի քիչ հովանալուց հետո շաքարի փոշի ցանել վրան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կիտրոնով փքաբլիթներ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

աղ աղ 0.5 թեյի գդալ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

կիտրոն կիտրոն 2 հատ

խմորիչ խմորիչ 1 ճաշի գդալ

կարագ կարագ 70 գրամ

ձեթ ձեթ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1380դրամ,
իսկ կալորիականությունը ` 292 կկալ