Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կիտրոնով կարկանդակ

Ալյուրը մաղել, խառնել, մարգարինը, աղը, տրորել ձեռքով: Երբ ալյուրն ու մարգարինը խառնվեն, ավելացնել դեղնուցը, խառնել: Աստիճանաբար ավելացնել սառը ջուրը, մոտ մեկ-երկու գդալ: Պետք է ստացվի առաձիգ խմոր: Խմորը հունցել և 20 րոպեով դնել սառնարանի մեջ: Կիտրոնների կեղևը մանր քերիչով անցկացնել: Կիտրոնների հյութը քամել: Շաքարավազն ու հյութը խառնել, որքան հնարավոր է: Օսլան մի քիչ ջրի մեջ բացել: Օսլան ավելացնել կիտրոնի հյութի խառնուրդին: Լավ խառնել: Խմորը բացել, դնել տապակի մեջ այնպես, որ եզրերը կպչեն տապակի կողքերին: Դանակով եզրերը հավասարեցնել: Պատառաքաղով ծակծկել խմորը: Վրան լցնել ձվի և կիտրոնի խառնուրդը, կարելի է մի քիչ կարագ լցնել, որ կարմիր կեղև ստացվի:  Թխել 180°С ջեռոցի մեջ 35-40 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կիտրոնով կարկանդակ

կիտրոն կիտրոն 4 հատ

շաքարավազ շաքարավազ 300 գրամ

կարագ կարագ 50 գրամ

օսլա օսլա 1 ճաշի գդալ

ալյուր ալյուր 250 գրամ

մարգարին մարգարին 120 գրամ

դեղնուց  դեղնուց 1 հատ

աղ աղ 1 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 129 կկալ