Բաղադրատոմս
«ԿԱՏՎԻ ԼԵԶՈՒ»
Պատրաստեք «կատվի լեզու» հետևյալ բաղադրատոմսով
«ԿԱՏՎԻ ԼԵԶՈՒ» Հայկական Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել «կատվի լեզու»
Կարագը մի թեթև տաքացնել, որ փափկի, բայց ոչ հալվի: Հարել վանիլինի հետ, հետո ավելացնել շաքարավազը և հինգ րոպե խառնել: Ստացված զանգվածին աստիճանաբար ավելացնել հարած սպիտակուցը: Ավելացնել թթվասերը, ապա ալյուրը: Խառնել այնքան ժամանակ, մինչև գնդիկներ չմնան: Լցնել տոպրակի կամ ներարկիչի մեջ, խմորիկներ դնել յուղած տապակի վրա: Պետք է մատի հաստության թխվածքաբլիթներ ստացվեն: Քանի որ թխվելիս խմորը տարածվում է, պետք է բավարար տարածություն թողնել արանքներում: Թխել շատ տաք ջեռոցում 5 րոպե: Պահել հերմետիկ փակվող ամանի մեջ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք «կատվի լեզու»
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
710դրամ,
իսկ կալորիականությունը ` 265 կկալ