Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կարագը սենյակային ջերմաստիճանի հասցնել: Կարագին ավելացնել 3ճ/գ շաքարավազ ու կաթնաշոռ, հարել: Ավելացնել սոդա, քացախ ու ալյուր: Հունցել ամուր ու մի քիչ կպչուն խմոր: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մի քիչ ալյուր: Խմորը դնել սառնարան 20-30 րոպե: Հետո մի քիչ սեղմել այն ձեռքերով և գրտնակել 1սմ հաստությամբ: Որպեսզի լավ գրտնակվի, օգտագործեք պոլիէթիլենային թաղանթ: Մի քիչ սեղմեք խմորը, փակեք թաղանթով ու գրտնակեք: Հանեք թաղանթն ու շարունակեք պատրաստել ըստ բաղադրատոմսի: Խմորից գեղեցիկ պատկերներ կտրել, շաքարավազ ցանել, թխել 200 աստիճանում,մինչ կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռով թխվածքաբլիթներ

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

կարագ կարագ 80 գրամ

ալյուր ալյուր 300 գրամ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

սոդա սոդա 1 թեյի գդալ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 780դրամ,
իսկ կալորիականությունը ` 45 կկալ