Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարկանդակ կաթնաշոռով

Թասի մեջ մաղել ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, վանիլինը ավելացնել ¾ բաժակ շաքարավազը, խառնել, ապա ավելացնել փափուկ կարագը, յուղոտ փշուր ստանալ: Կաթնաշոռն ու 0.5 բաժակ շաքարավազը խառնել, վրան ջարդել ձվերը, հարել: Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել խմորի կեսից քիչ ավելին հարթեցնել, լցնել կաթնաշոռով միջուկը, հարթեցնել, վրան տարածել մնացած փշուրները: Կարկանդակը եփել 180* նախապես տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե մինչև ոսկեգույն դառնա, սառեցնել, ապա հանել կաղապարից, կտրտել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարկանդակ կաթնաշոռով

կարագ կարագ 125 գրամ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

սոդա սոդա 1 թեյի գդալ

կաթնաշոռ կաթնաշոռ 400 գրամ

ձու ձու 2 հատ

վանիլ վանիլ 1 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 262 կկալ