Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռով ելակով նապոլեոն

Ալյուրը մաղել ամանի մեջ, մեջը փոս անել: Ավելացնել ձուն, հետո աստիճանաբար լցնել ջուրը: Հունցել խմոր, գունդ անել, թողնել 20 րոպե: Ջեռոցը տաքացնել 180°С: Տապակի մեջ յուղաթուղթ դնել: Խմորը բարակ բացել և 8х8 սմ քառակուսիներով կտրատել: Վրան քսել հալեցրած կարագ, որին 1 ճ.գդ. շաքարավազ է խառնված: Դնել տապակի վրա, մյուս կողմին ևս կարագ քսել: Թխել 12–14 րոպե, թողնել սառչի: Կաթնաշոռը խառնել կիտրոնի հյութի և կեղևի հետ: 3 ճաշի գդ. շաքարավազ ավելացնել: Սինու վրա 8 հատ խմորի շերտ դնել, ամեն մեկի վրա դնել 3 գդալ կաթնաշոռի խառնուրդ: Մեղր լցնել վրան, ելակներ շարել: 1–2 շերտ էլ այդպես շարել: Վրան ցանել շաքարի փոշի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռով ելակով նապոլեոն

կարագ կարագ 50 գրամ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի

կաթնաշոռ կաթնաշոռ 300 գրամ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

կիտրոն կիտրոն 1 հատ

մեղր մեղր 0.5 ճաշի գդալ

ձու ձու 1 հատ

ելակ ելակ 500 գրամ

աղ աղ 1 պտղունց

ալյուր ալյուր 2 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1700դրամ,
իսկ կալորիականությունը ` 146 կկալ