Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաթնաշոռի միջուկով էկլեր

Ջուրը, կարագը, աղը լցնել կաթսայիկի մեջ, դնել կրակին, եփել: Երբ հեղուկը եռա, կարագը հալվի, վերցնել, լցնել ալյուրը և խառնել արագ: Նորից դնել կրակին և բովել, մինչև հարթ, փայլուն զանգված ստացվի, բովվածքի թույլ բույր կտարածվի: Խմորը սառեցնել այնքան, որ մատը դնելիս չայրի: Հերթով կոտրել ձվերը, խառնել, երբ լրիվ կխառնվի, ավելացնել հաջորդը: Շարել տապակի վրա թեյի գդալի կամ հատուկ տոպրակի օգնությամբ: Հեռավորությունը գնդիկների միջև պետք է այնպես հաշվարկվի, որ երկու-երեք անգամ մեծանալով` նրանք իրար չկպչեն: Թխել 15- 20 րոպե 200 աստիճանում, մինչև էկլերները մեծանան և կարմրեն: Հետո ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել 150 և ևս 15-20 րոպե թխել: Ջեռոցն անջատել, դուռը բացել, թողնել այդպես խմորը սառչի:
Կաթնաշոռը տրորել շաքարավազի հետ, ավելացնել հարած սերուցքը կամ տնական թթվասեր: Ավելացնել նաև վանիլին: Եվս մեկ անգամ խառնել, լավ հարել, կստացվի թեթև և նուրբ կրեմ: Սառած էկլերների մեջ լցնել կրեմը, վրան շաքարի փոշի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռի միջուկով էկլեր

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

ձու ձու 4 հատ

կարագ կարագ 100 գրամ

աղ աղ

միջուկ

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

սերուցք սերուցք 200 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890դրամ,
իսկ կալորիականությունը ` 20 կկալ