Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կոճապղպեղով թխվածքաբլիթ

Փափկեցրած կարագը խառնել շաքարավազի հետ, մի քիչ հարել պատառաքաղով: Ավելացնել ձու, խառնել: Ավելացնել մեղր, խառնել: Ավելացնել կոճապղպեղ, դարչին ու հիլ, խառնել: Ավելացնել սոդա, ալյուր, խմոր հունցել: Խմորը փաթաթել սննդային թաղանթի մեջ ու դնել սառնարան մինիմում 2 ժամով: Խմորից մի կտոր պոկել, գրտնակել 3-5մմ հաստությամբ: Հատուկ ձևակներով թխվածքաբլիթներ սարքել: Տապակի մեջ հատուկ թուղթ դնել, բուսական յուղ քսել ու շարել թխվածքաբլիթները: Թխել 7-10 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում: Ուշադիր եղեք, քանի որ թխվածքաբլիթը շատ արագ է թխվում: Պատրաստել գլազուրը. Խառնել լիմոնի հյութն ու շաքարի փոշին: Գլազուրը դնել տոպրակի մեջ, փոքրիկ անկյուն կտրել ու գլազուրով զարդարել թխվածքաբլիթը, ինչպես կցանկանաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոճապղպեղով թխվածքաբլիթ

ձու ձու 1 մլ

կարագ կարագ 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

մեղր մեղր 100 գրամ

ալյուր ալյուր 400 գրամ

կոճապղպեղ կոճապղպեղ 1 թեյի գդալ

դարչին դարչին 1 թեյի գդալ

աղ աղ 1 պտղունց

հիլ հիլ 0.5 թեյի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի 100 գրամ

սոդա սոդա 1 թեյի գդալ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1360դրամ,
իսկ կալորիականությունը ` 65 կկալ